Մատչելիության հղումներ

Հայաստանը խստորեն դատապարտում է Հալեպի հայաբնակ շրջանների ռմբակոծությունները


Հայաստանը խստորեն դատապարտում է զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։

«Վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ», - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նշել է Բալայանը՝ հավելելով․ - «Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG