Մատչելիության հղումներ

ԱՄՆ ներկայացուցիչը կհորդորի եվրոպացի գործընկերներին պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


ԱՄՆ Գանձապետարանի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ Գանձապետարանի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգները Փարիզ ու Բեռլին է ուղարկում իր ներկայացուցչին՝ որպեսզի եվրոպական դաշնակիցներին հորդորի «պահպանել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների միջոցով ճնշումները»։

ԱՄՆ Գանձապետարանի Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության գործող փոխքարտուղար Ադամ Շուբինը հանդիպումներ կունենա եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ արտգործնախարարների, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների, ինչպես նաև եվրոպական մասնավոր բանկերի և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։

Գանձապետարանի տարածած հաղորդագրության համաձայն, Շուբինը նաև քննարկելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը և ԱՄՆ-ի ջանքերը՝ պայքարելու Իրանի կողմից ահաբեկչությանը տրվող աջակցության և այլ եղանակներով տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված գործունեության դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG