Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը Սինգապուրում անցկացվող անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չպետք է օգտագործի Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը «որպես պատրվակ՝ տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոփոխելու համար»։
«Չափազանց վտանգավոր է, երբ մի երկիր փորձում է իր անվտանգությունը ապահովել մյուսների հաշվին», - ասել է Անտոնովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ չեմ հակահրթիռային պաշտպանության համակարգերին, սակայն քննադատել է ԱՄՆ-ին՝ այդ հարցում երկխոսությունը չպահպանելու համար։ Նա նաև քննադատել է Խաղաղօվկիանոսյան-ասիական տարածաշրջանում առկա անվտանգության համակարգերը։
«Տարածաշրջանային համակարգերը հիմնված են հիմնականում փակ ռազմական դաշինքների վրա, ինչը հնարավորություն չի տալիս ստեղծել փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։