Մատչելիության հղումներ

Հրազենային վիրավորումից ԼՂ ՊԲ զինծառայող է մահացել


Այսօր ժամը 9:15-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Խորեն Դերենիկի Հարությունյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Այսօր ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։ Հարուցվել է քրեական գործ՝ «զենքի հետ վարվելու կանոնները խախտելու և անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու» դեպքի առթիվ, որն ընդունվել է երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Հարությունյանը N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն։

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG