Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառմանը, որը տեղի կունենա Իզմիրում՝ «Էֆես-2016» զորավարժությունների եզրափակիչ փուլի ընթացքում։
APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը, հայտնում է նաև, որ «Էֆես-2016»-ին մասնակցում են ինը երկրներ, Ադրբեջանից մասնակցում է 30 զինծառայող։