Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարար․ Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքներ են լինելու


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «Ազատության» տաղավարում, 28-ը մայիսի, 2016 թ․
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «Ազատության» տաղավարում, 28-ը մայիսի, 2016 թ․

Արփինե Հովհաննիսյանը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրն է:

Հայաստանի կառավարության մայիսի 12-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե կոռուպցիայի դեմ պայքարում տեսնում է հնարավորություն՝ արագ և շոշափելի արդյունքներ գրանցելու համար: Անցած երկու շաբաթների ընթացքում ի՞նչ արդյունքներ գրանցվեցին: Այս հարցի շուրջ է զրույցը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրի՝ Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

Նա, մասնավորապես, անդրադառնում է հետևյալ հարցադրումներին՝ արդյո՞ք իշխանությունների հռչակած այս պայքարի հերթական փուլը պայմանավորված է ընտրությունների գործոնով, կամ իրավիճակը լիցքաթափելու համար է արվում: Կարո՞ղ են պայքարել կոռուպցիայի դեմ, երբ ըստ ընդդիմադիրների փաստարկների, այդ կոռուպցիայի հիմքում հենց իրենք են: Կամ՝ արդյո՞ք համամիտ է, որ առավել աղմկահարույց դեպքերի ու դեմքերի մասով պետք է կատարվի անաչառ հետաքննություն ու մի քանի հոգի պատժվեն:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG