«Սևան» քրեակատարողական հիմնարկում դիտաշտարակի վրա ծառայություն իրականացնող աշխատակցի զգոնության շնորհիվ մայիսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում, հայտնաբերվել է աղավնի, որի ոտքերին ամրացված են եղել պոլիէթիլենային երկու փաթեթներ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Փաթեթների զննությամբ հայտնաբերվել է 0,02 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման մանրացված զանգված և 0,08 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: