Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակի առաջնորդները որոշեցին երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Ճապոնիա - Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները, 26-ը մայիսի, 2016թ․
Ճապոնիա - Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները, 26-ը մայիսի, 2016թ․

«Ուկրաինան Ռուսաստանի ագրեսիայի զոհն է: Մենք երբեք չպետք է մոռանանք այդ փաստը», - հայտարարում է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելով՝ հայտարարել է, որ մասնակից երկրները որոշել են հունիսից երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ ավելի վաղ սահմանած պատժամիջոցները:

Ըստ Քեմերոնի, պատժամիջոցները երկարացնելու որոշումն ունի «վճռական նշանակություն»:

«Յոթնյակի առաջնորդները կարծում են, որ պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ, քանի դեռ Մինսկի համաձայնագրով նախատեսված պայմաններն ամբողջությամբ չեն կատարվել», - հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետը և հավելել. - «Ուկրաինան Ռուսաստանի ագրեսիայի զոհն է: Մենք երբեք չպետք է մոռանանք այդ փաստը»:

Նախօրեին նման հայտարարությամբ էր հանդես եկել Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նա, մասնավորապես, ասել էր. - «Եվրոպական միությունը շարունակում է քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցները»: Դոնալդ Տուսկը ևս Ռուսաստանի նկատմամբ նման վերաբերմունքի անհրաժեշտությունը պատճառաբանել էր Մինսկի համաձայնագիրը կատարելու պայմանով:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մինչդեռ, հայտարարել է, թե Մեծ յոթնյակի երկրների որոշումը համաշխարհային տնտեսության մեջ դրական ներդրում չի կարող ունենալ:

«Մենք չենք կարծում, իհարկե, որ նման որոշումը կարող է ունենալ դրական ազդեցություն համաշխարհային տնտեսության և առհասարակ համաշխարհային հարցերում, մինչդեռ հենց այս թեմաներն են իրականում գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում», - դժգոհել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG