Մատչելիության հղումներ

Շարմազանով. Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորվել է լայն կոնսոլիդացիա


Իշխող Հանրապետականի գնահատմամբ, Ընտրական օրենսգրքի քվեարկությունը ցույց է տվել, որ դրա շուրջ ձևավորվել է լայն կոնսոլիդացիա:

«Նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում նմանատիպ օրենքները հաճախ միաձայն չեն անցնում: Կարևորը` լինի կոնսոլիդացիա: Կողմ է քվեարկել 102 պատգամավոր: Ես կարող եմ ասել, որ սա ամենալայն կոնսոլիդացիան է, որը կարող էինք սպասել», - ՀՀԿ-ի Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանալու մեր ընդդիմադիր գործընկերների հետ շարունակել մեր աշխատանքները», - նաև ասաց ՀՀԿ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG