Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Ստամբուլում հայտարարել է, որ հուլիսի 1-ից Թուրքիայի քաղաքացիներին Եվրամիության երկրներ առանց վիզայի մուտք գործելու թույլտվություն տալու ծրագիրը կարող է հետաձգվել, եթե Անկարան համաձայնագրի հիմնական կետերը չկատարի ժամանակին:
Հիշեցնենք, բացի փախստականների հարցերով մի շարք պահանջներից, Եվրամիությունը պնդում է, որպեսզի Թուրքիան փոխի հակաահաբեկչական օրենքը՝ համապատասխանեցնելով այն Միության չափանիշներին: