Մատչելիության հղումներ

ԱԻՆ․ Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 446 դեպք


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Երեկ Երևանում գրանցվել են ուժեղ քամուց 211 տան տանիքի կառուցատարրերի, 105 ծառի, 5 գազի և 3 ջրի խողովակաշարի, 7 գովազդային վահանակի, 2 պատուհանի, 31 էլեկտրասյան (էլեկտրական լարեր) և 15 այլ շինությունների վնասվելու վերաբերյալ ահազանգեր, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում (ՃԿԿ)՝ 20 դեպք (վնասվել են տան և այլ շինությունների տանիքներ), Արարատի մարզային ՃԿԿ-ում՝ 10 դեպք (9 տան և 1 շենքի տանիք), Արմավիրի մարզային ՃԿԿ-ում՝ 11 դեպք (9 տան, 1 դպրոցի տանիք և ջերմոցի ապակիներ), Կոտայքի մարզային ՃԿԿ-ում՝ 19 դեպք (10 տան, 6 շենք/շինության, 1 մշակույթի տան, 1 անասնագոմի տանիք և 1 ծառ), Գեղարքունիքի մարզային ՃԿԿ-ում՝ 6 դեպք (1 դպրոցի, 1 ավտոտնակի, 2 տան տանիք և 2 ծառ), Լոռու մարզային ՃԿԿ-ում 1 դեպք (ծառ): Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Հաղորդագրության համաձայն՝ ժամը 17-ից մինչև 18-ը Հայաստանի տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ:

Ընդհանուր թվով Հայաստանում գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ մայրաքաղաք Երևանում, իսկ 67-ը՝ մարզերում, փոխանցում է ԱԻՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG