Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարում է պետական և քաղաքական գործունեությունը թողնելու իր մտադրության մասին:
«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի», - այսօր Ֆեյսբուքում գրել է Աղաբեկյանը:
Հիշեցնենք, դաշնակցական, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ է նշանակվել 2012 թվականի սեպտեմբերին: