Մատչելիության հղումներ

Այս շաբաթ Վենետիկի ճարտարապետության ցուցահանդեսում կբացվի հայկական տաղավարը


Վենետիկյան տեսարան, արխիվ
Վենետիկյան տեսարան, արխիվ

Տաղավարը կրում է «Անկախ կենսապատկեր» խորագիրը:

Այս շաբաթ, մայիսի 26-ին, Վենետիկում՝ Մխիթարյան միաբանությունում, Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում, Վենետիկի ճարտարապետության միջազգային 15-րդ ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը:

Հայկական տաղավարն այս տարի կրում է «Անկախ կենսապատկեր» խորագիրը, և արդեն իսկ խորագրից հասկանալի է, որ ներկայացնում է Հայաստանի անկախության շրջանի կենսապատկերը՝ 1991 թվականից մինչև մեր օրերը ընկած ժամանակահատվածում որոշակի տարածական փոխակերպումների և դրանց տարբեր դրսևորումների միջոցով:

Հայաստանյան տաղավարի համադրողն է անվանի ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այս տաղավարը գալիս է ապացուցելու, որ հենց այսօր, ամեն օր մարդկային գործունեության արդյունքում Հայաստանը փոխվում է, փոխվում է Հայաստանի կենսապատկերը, որը մոտ ապագայում կարող է հավակնել վերածվելու մշակութային արժեքի և արժանանալու հասարակության և պետության հոգածությանը:

Վենետիկի ցուցահանդեսի ընթացքում տարբեր գիտական ուղղություններ ներկայացնող մի քանի հետազոտական խմբեր կուսումնասիրեն և իրենց գիտական եզրակացությունները կներկայացնեն մասնակից երկրների, այդ թվում և՝ Հայաստանի տաղավարի բաղադրիչների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG