BBC-ի փոխանցմամբ, Աֆղանստանի հետախուզական ծառայությունը հաստատել է, որ Աֆղանստանի Թալիբան շարժման առաջնորդ Մուլլահ Ախտար Մանսուրը սպանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Պակիստանի հարավարևմտյան հեռավոր շրջանում։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Մանսուրը վտանգ էր ներկայացնում ամերիկյան զինծառայողների համար։
Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմական հրամանատարութան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերը Պակիստանում երկու մարդու են հարվածել։