ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի հետ սահմանին կարող է տեղակայել մինչև 3500 զինծառայողներից բաղկացած զորախումբ:
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը: Նախարարն ասել է, որ այդ զորախումբը կարող է ներառել 5 գումարտակ՝ Միացյալ Նահանգների հրամանատարությամբ ծառայող Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Նիդերլանդների զինուժից: