Նախնական տվյալներով՝ Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, այսօր Եգիպտոսի ազգային ավիափոխադրող EgyptAir ընկերությունը հաղորդեց, որ Փարիզից Կահիրե չվերթն իրականացնող A320 օդանավը, որում 56 ուղևոր է և անձնակազմի 10 անդամ, Միջերկրական ծովի վրայով թռչելիս՝ եգիպտական ափ չհասած, կորել է ռադարից: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի պաշտոնյաներն առավել հավանական են համարում, որ ինքնաթիռը կործանվել է՝ ընկնելով ծովը:
Այժմ Եգիպտոսը՝ Հունաստանի օգնությամբ, որոնողական աշխատանքներ է իրականացնում տվյալ շրջանում: