«Ես համաձայն եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականին, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում հակամարտության կարգավորմանը փուլային մոտեցման հիման վրա սուբստանտիվ բանակցություններ սկսելու համար», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մամեդյարովը շարունակել է, թե տվյալ բանակցությունները պետք է իրականացվեն հնարավորինս շուտ և «արդարացնեն տարածաշրջանում ապրող մարդկանց ու միջազգային հանրության տևական սպասելիքները էական արդյունքներով»: