Մոսկվայի «Խովանսկոյե» գերեզմանատանը տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ռուսաստանյան «Նովոստի»-ի լրատվական գործակալության փոխանցմամբ, կռվին մասնակցել է մոտ 400 մարդ, նշվում է, որ նրանցից շատերը «հարավային շրջաններից և ասիական երկրներից» ժամանածներ են:
Նախնական տեղեկություններով, կռվողները զինված են եղել հրազենով, մահակներով, մետաղյա ձողերով և դանակներով: