Մատչելիության հղումներ

Սահմանամերձ Խաչիկ գյուղում չհանդարտվող ցույցեր են


Խաչիկցի խանութպանը մոտ 100 համագյուղացու անունով վարկ է վերցրել՝ մարել չի կարողանում։

Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում չհանդարտվող ցույցեր են։ 2015 թվականի օգոստոսից խաչիկցիները բողոքում են իրենց համագյուղացիներ Ալվարդ Իսկանդարյանի և Արսեն Մնացականյանի դեմ։

Բնակիչները պնդում են, որ գյուղի խանութն աշխատեցնող ընտանիքի համար իրենց անունով վարկեր են վերցրել։ Այդպես շարունակվել է 17 տարի։ 2015-ի օգոստոսին Արսենն ու Ալվարդը հայտարարել են, որ էլ վարկը մարել չեն կարողանում։

«Առևտուր էիր անում, 5 հազար, 10 հազար պարտք էիր լինում, ասում էր՝ «լավ, էս ամիս պարտքը մի տուր, արի գնանք վարկ վերցրու»։ Տենց խաբելով՝ ամբողջ գյուղին քաշեց դրա մեջ։ Ամբողջ գյուղի պարտքը հիմա կազմում է 120 միլիոն, որի մեջ ընդգրկված է 100 հոգի», - «Ազատության»-ը պատմեց ցուցարարներից մեկը։

Գյուղացիներն ասում են՝ տեղյակ չեն եղել, որ ամբողջ գյուղին համատարած են ներքաշել վարկային գործարքների մեջ։ Պնդում են՝ յուրաքանչյուրին զգուշացրել են, որ չհրապարակի վարկ վերցնելու փաստը։

Արսեն Մնացականյանը չի հրաժարվում, ասում է՝ վարկերն իր ընտանիքի համար է վերցրել։

Տեսանյութը՝ այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG