Մատչելիության հղումներ

Նախագահը հրամանագիր ստորագրեց ամառային զորակոչի մասին


Հայկական ԶՈւ ստորաբաժանումներից մեկը, արխիվ
Հայկական ԶՈւ ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել 2016 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Համաձայն հրամանագրի, որի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում, մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև այս տարվա հունիսի 30-ը ներառյալ, կապահովվի այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը, մայիս-հուլիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողները, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:

Կառավարությանը հանձնարարվում է հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել դրա կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG