Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրին:
Համաձայնագրով՝ ՎԶՄԲ-ը Հայաստանին կտրամադրի վարկ՝ 30 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:
Կառավարության փոխանցմամբ, ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով:
Վարկը տրամադրվում է, 25 տարի մարման ժամկետով, որից 14.5 տարին՝ արտոնյալ։ «Ներկայումս համաձայնագիրը գտնվում է վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում», - ասված է հաղորդագրությունում: