Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, 45-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 12 ոստիկան։
Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ պայթուցիկով բեռնված մեքենան պայթեցվել է այն պահին, երբ դրա մոտով ոստիկանական մեքենա է անցել:
Իշխանությունները ահաբեկչության համար մեղադրում են Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալներին։ Դեպքի առնչությամբ կան ձերբակալվածներ։