Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը կոչ է անում Թուրքիային՝ թույլ տալ ստուգել մարդու իրավունքների խախտումների մասին տվյալները


Զեյդ Ռաադ ալ-Հուսեյն, արխիվ
Զեյդ Ռաադ ալ-Հուսեյն, արխիվ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել Թուրքիային` թույլ տալ ստուգել երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները:

«Մինչ Թուրքիան պարտավորվում է իր երկրի բնակչությանը պաշտպանել բռնություններից, ծայրաստիճան կարևոր է, որպեսզի իշխանությունները հարգեն մարդու իրավունքները ցանկացած պարագայում՝ անվտանգության ապահովման կամ հակաահաբեկչական գործողություններ անցկացնելիս», - հայտարարել է ալ-Հուսեյնը։

Հանձնակատարի խոսքով, տեղեկություններ են ստացվել խաղաղ բնակիչների սպանությունների մասին, որոնց ուղղությամբ դիպուկահարները կրակ են բացել անվտանգության գործողություններ իրականացնելու ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG