Մատչելիության հղումներ

Վաղը՝ ԵԱՀԿ ուժեղացված դիտարկում Թալիշի հյուսիս-արևմուտքում


Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ-ի առաքելությունը վաղը Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսարևմտյան ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի ներկայացուցիչ Թոմաս Լենկը (Գերմանիա)։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ-ի առաքելության անդամների անվտանգությունը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG