Իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը, հղում անելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Ալի Աբդուլլահին, մայիսի 9-ին հաղորդել է, որ երկու շաբաթ առաջ Իրանը հաջողությամբ 2,000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռ է արձակել:
Իրանը պնդում է, որ հրթիռային փորձարկումները չեն խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն ընդունվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների հետ համաձայնության կնքումից հետո: Ըստ այդ բանաձևի, Իրանին արգելվում է փորձարկել միջուկային մարտագլխիկ կրելու կարողություն ունեցող հեռահար հրթիռներ: Իրանը պնդում է, որ իր փորձարկած հրթիռները միջուկային մարտագլխիկներ կրելու համար չեն նախատեսված: