Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունները «պահի հետ, անկասկած, կապ ունեն»


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արխիվ:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արխիվ:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր պատասխանել է լրագրողների հարցերին:

Արձագանքելով հարցին, թե ինչու պաշտոնանկ արվեցին իր ղեկավարած նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաները, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց․ - «Պահի հետ անկասկած կապ ունեն և միտված են ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգը ավելի բարելավելուն և ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելուն: Քրեական պատասխանատվության նրանք չեն ենթարկվի, որովհետև նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չէ»:

Նախարարը հարկ համարեց հավելել․ - «Ինչ վերաբերում է նրանց գործունեությանը, պետք է ասեմ հետևյալը: Մեկընդմիշտ և որպեսզի դուք իմանաք․ բանակը, Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է, հասել է հաջողության, զրկել է մարտավարական և այլ առավելություններից հակառակորդին»:

Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումներին վերաբերող հարցին նախարարը պատասխանեց․ - «Մենք իրադրության գնահատման, հակառակորդի գնահատման, մեր ուժերի գնահատման շրջանակներում հետևություններ ենք անում հակառակորդի հնարավոր գործողությունների բնույթի և այլ խնդիրների վերաբերյալ: Իհարկե, այսօր իրավիճակը առաջնային գծում լարված է, և ցանկացած ժամանակ ցանկացած գործողություններ էլ կարող են լինել: Հայկական բանակը՝ հանձինս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի, այսօր իր առջև դրված խնդիրները իրականացնում է բարձր մակարդակի: Այն ծավալված է, պատրաստ է պաշտպանողական և այլ խնդիրների իրականացմանը»:

Նախարարը նաև լրագրողներին խորհուրդ տվեց․ - «Խորհուրդ կտայի փառաբանել այն հերոսներին, ովքեր նույնիսկ իրենց կյանքի գնով հերոսացել են, ովքեր բարձր են պահել մեր ազգի արժանապատվությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG