Առաջիկայում ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ծրագրում ենք, որովհետև գործը այդպիսի առանձնահատուկ ուշադրություն է պահանջում: Համաձայնեցնում ենք կողմերի հետ, շուտով, հավանաբար, կլինի առաջիկա հանդիպումը: Բնականաբար` համանախագահների, կողմերի մասնակցությամբ: Այդ աշխատանքը պահանջում է այդպիսի խմբակային ձևաչափ», - ասել է Լավրովը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում սպասվում են բանակցություններ ԼՂ հարցով: