Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Լրատվական գործունեություն իրականացնողները ձերբակալվել են շորթման կասկածանքով


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (ԿՀԴՊ ԳՎ) հաղորդում է տվել, որ «analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես Ազգային ժողովի պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ»:

«Այնուհետև, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300 հազարական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, «շորթման առարկա հանդիսացող 300 հազար դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ»: Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը: Նրանք ձերբակալված են: Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG