Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել օֆշորային սկանդալի առնչությամբ


Օֆշորային սկանդալի կապակցությամբ «Հետք»-ի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք՝ «Հետք»-ի հրապարակումը վերաբերում էր Պանամական փաստաթղթերին, որոնցում այլոց թվում հիշատակվում էր նաև Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության՝ այժմ արդեն նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անունը:

Այդ հրապարակումների հետ կապված՝ Պողոսյանը ապրիլի 18-ին պաշտոնից հրաժարական ներկայացրեց, որը ապրիլի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG