Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ:
Ինչպես հայտնի դարձավ «Ազատությանը», նախատեսվում է Հայաստանի առաջին նախագահի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ․ վերջինս օրեր առաջ իր հարցազրույցում հայտնել էր, որ հրավիրել է Տեր-Պետրոսյանին:
Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում եղել էր 2007 թվականին:
Ավելի ուշ Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը հաստատեց Հայաստանի առաջին նախագահի Ղարաբաղ մեկնելու փաստը:
Առաջին նախագահի հետ Լեռնային Ղարաբաղ է մեկնել նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը:
Մանրամասները՝ տե՛ս այստեղ