Մատչելիության հղումներ

Քաղաքագետ. Եթե Ադրբեջանը դադարեցնի կրակելը, Ղարաբաղի մասին բոլորը կմոռանան


Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, մեծ պատերազմի վերսկսման հավանականությունը փոքր է համարում։

Ադրբեջանի ինչին է պետք կրակել՝ որպեսզի, ըստ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, ցույց տա միջազգային հանրությանը, որ ինչ-որ բան կատարվում է, քանի որ եթե ադրբեջանցիները դադարեցնեն կրակելը, ըստ քաղաքագետի, Ղարաբաղի մասին բոլորն առհասարակ կմոռանան։

«Սիրիայի, «Իսլամական պետության», Իրաքի, Իրանի ֆոնին, Թուրքիայի արևելքում ընթացող պատերազմի ֆոնին, Դոնեցկ, Դոնբաս, Ղրիմ... ախր ո՞ւմ է պետք Ղարաբաղը․ եթե չեն կրակում, է, փառք Աստծո՝ ահա այդպիսին կլիներ վերաբերմունքը, եթե ադրբեջանցիները չկրակեին, իսկ այ հենց կրակեցին՝ բոլորի ուշադրությունը սևեռվեց այդ ուղղությամբ: Եվ սրանից ելնելով՝ ես հիմքեր չունեմ մտածելու, որ իրենք հանկարծ կդադարեցնեն կրակել, ինչու՝ որովհետև դա կհակասի այս ամբողջ տրամաբանությանը: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ պատերազմի հավանականությունը շատ փոքր է, խոսքն իսկական՝ մեծ պատերազմի մասին է», - «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Իսկանդարյանը։

Դիտարկմանը, թե «ապրիլյան առաջին այդ չորս օրերից հետո, այս պահին այնպիսի իրավիճակ է պատերազմական դաշտում, որ ըստ գործակալությունների՝ հայկական ուժերն են ավելի շատ առաջ շարժվում, դիրքեր գրավում», քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն այսպես արձագանքեց. - «Մասշտաբներն, իհարկե, համեմատելի չեն այն չորս օրերի իրադարձությունների հետ, որ տեղի էին ունենում, դրանք, եթե նույնիսկ չհամարենք պատերազմ, ակնհայտաբար պատերազմական գործողություններ էին՝ նաև ռազմական փորձագետների գնահատականներից դատելով, և մենք ունենք մի վիճակ, երբ եթե մինչև ապրիլի 2-ը հիմնականում քննարկում էինք՝ արդյոք կլինի նոր պատերազմ, թե՝ ոչ, հիմա մենք քննարկում ենք ՝ կշարունակվի չորս օրվա իրադարձությունների ինտենսիվությունը, թե՝ ոչ։ Ինչ վերաբերում է այսօր տեղի ունեցողին, մեր կողմն է ավելի ակտիվ, դիրքեր գրավում է, թե՝ ոչ, համենայն դեպս, պաշտոնական մակարդակում որևէ այդպիսի տեղեկություն չկա, և դրա մասին տեղեկությունները խիստ ոչ պաշտոնական են»։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 1-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG