Մատչելիության հղումներ

Մոսկվան և Կահիրեն սկսել են քննարկել օդային հաղորդակցությանն առնչվող հարցեր


Սինայի վրա վթարված ռուսական ինքնաթիռի բեկորները
Սինայի վրա վթարված ռուսական ինքնաթիռի բեկորները

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Եգիպտոսի դեսպան Մոհամեդ Էլբադրիի հետ քննարկել է երկու երկրների միջև օդային հաղորդակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջը:

Եգիպտոսի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել է 2015 թվականին Սինայի թերակղզու վրա ռուսական օդանավի կործանումից հետո: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող օդանավի կործանումը ահաբեկչություն էր որակել, ինչին հաջորդել էր ռուսաստանյան իշխանությունների որոշումը՝ Եգիպտոսի հետ օդային հաղորդակցությունը դադարեցնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG