Մատչելիության հղումներ

ՀԲ․ 30 մլն դոլարի վարկ՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 30 միլիոն դոլար արժողությամբ վարկ՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունաքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար:

ՀԲ-ի հաղորդագրության համաձայն՝ «ծրագիրը կօժանդակի կառավարության, բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին, բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը և կառավարումը և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը»:

Հաղորդագրությունում նշվում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում էներգիա արտադրող պետական ընկերությունները իրենց հիմնական ծախսերի ֆինանսավորման համար ունեցել են դրամական միջոցների պակաս, քանի որ իրականացրել են էլեկտրաէներգիա արտադրելու և մատակարարելու իրենց հիմնական գործունեությանը չառնչվող փոխառությունների տրամադրում և ծախսեր․ - «Այսպես, Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) և Երևանի ջերմաէլեկտրակայանը (Երևանի ՋԷԿ) կուտակել են 104 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող դրամական միջոցների խոշոր պակասուրդ, որը կազմում է նրանց 2015 թ. հաշվարկված ընդհանուր հասույթի 80 տոկոսը»:

«ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական դժվարությունները չհաղթահարելու դեպքում վերջինս էական ազդեցություն կունենա արտադրության ներկա մակարդակը պահպանելու նրանց ունակության վրա՝ էլեկտրամատակարարման արժեքի և երկրում բավարար էլեկտրաէներգիայի մատակարարման համար դրանից բխող բացասական հետևանքներով», - նշում է ՀԲ-ն: - «ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի՝ էլեկտրաէներգիայի ներկայիս հզորությունները չպահպանելու դեպքում կարող է բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման միջին արժեքը և հավանաբար հանգեցնել էլեկտրաէներգիայի պակասի»:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանը (ՄԶԸ) անդամակցելուց ի վեր Հայաստանին ՄԶԸ և ՎԶՄԲ-ն տրամադրել են շուրջ 2.3 միլիարդ դոլար, նշված է հաղորդագրությունում:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG