Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին՝ հրադադարի խախտման 23 միջադեպ


ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխվ
ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխվ

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG