Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Հակառակորդը արձակել է ավելի քան 240 արկ


ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ․
ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել Պաշտպանության բանակի մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:

«Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG