Ռուսական դատարանն այսօր Ղազախստանի բնակիչ՝ հայազգի Վազգեն Զարգարյանին դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման՝ վերջինիս մեղադրելով «իսլամական ծայրահեղականության» մեջ:
Ալմաթիի բնակիչ, 24-ամյա Զարգարյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ մի քանի անգամ փորձել է միանալ Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական զինյալ խմբավորումներին:
Վազգեն Զարգարյանը ձերբակալվել էր 2015-ին Դոնի Ռոստովում, երբ, ըստ նախաքննության, փորձել է Թուրքիայի տարածքով մեկնել Սիրիա:
Այս տարվա փետրվարի 19-ին իսլամական ծայրահեղականության մեղադրանքով ուզբեկական դատարանի կողմից 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել մեկ այլ հայազգի երիտասարդ՝ Ուզբեկստանի քաղաքացի Արամայիս Ավագյանը: