Մատչելիության հղումներ

Նալբանդյանը և Լավրովը հեռախոսով քննարկել են կրակի դադարեցման ռեժիմի պահպանման խնդիրները


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանյան իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը:

«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցեր, կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների և հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման խնդիրների մասին», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի ուշ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանը Լավրովին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից շարունակվող զինադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների վերաբերյալ։ «Երկուստեք շեշտվեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG