ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, երեքշաբթի օրը Բաքվում լրագրողներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն:
«Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահների հետ և հիմա փորձում ենք նախագահների հանդիպում կազմակերպել», - «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Անդրիոն: - «Կրակի դադարեցման ռեժիմը չպետք է խախտվի, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել բանակցային գործընթացը», - հավելել է նա: