Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին:
«Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում և գովեստով ենք նկատում քննչական կոմիտեի կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում: