Թուրքիայի ընդդիմադիր թերթի խմբագիր Ջան Դյունդարը տուգանվել է 10 հազար դոլարով՝ նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:
Լրագրողը հոդվածներ էր հրապարակել 2013 թվականի՝ Թուրքիայի կառավարությանն առնչվող կոռուպցիոն սկանդալի մասին:
Դյունդարի փաստաբանը հայտնել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:
«Եթե ճշմարտություն բացահայտելը հանցագործություն է, մենք շարունակելու ենք այն գործել», - հայտարարել է լրագրողը: