Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի արևմտամետ ուղին անգամ Մոսկվայի հետ որոշակի հարաբերություններ վերականգնելու դեպքում:
Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ հետխորհրդային երկրի ապագան կապված է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: «Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի՝ մեր հարևանի հետ, բայց ոչ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխան որոշումների հաշվին», - ասել է Վրաստանի վարչապետը: