Մատչելիության հղումներ

Ավտոբուսի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել


ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ)
հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:

«Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականացնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Ապրիլի 25-ի երեկոյան Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղին սպասարկող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Նախնական տվյալներով` զոհվել է երկու մարդ, յոթ մարդ վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG