Մատչելիության հղումներ

Ուորլիք․ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում առայժմ նախատեսված չէ


Ջեյմս Ուորլիք, արխիվ
Ջեյմս Ուորլիք, արխիվ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում առայժմ պլանավորված չէ, հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի դիվանագետն ընդգծել է․ - «Մենք մշտական կապի մեջ ենք նախարարների հետ, որպեսզի սկսենք հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները՝ համանախագահների հովանու ներքո»: Նա հավելել է, որ համանախագահները պատրաստ են հանդիպել նախարարների հետ ցանկացած ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG