Սիրիայի Հալեպ քաղաքում առնվազն 26 մարդ է զոհվել կառավարական զորքերի և ապստամբների միջև վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով։
Հաջորդ շաբաթ Ժնևում կշարունակվեն բանակցությունները՝ ուղղված Սիրիայում կառավարական զորքերի և Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող տարբեր խմբավորումների միջև զինված հակամարտության դադարեցմանը։