Լեռնային Ղարաբաղի գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչները այս պահին ճանապարհին են՝ նրանք ուղևորվում են վերցնելու ապրիլի սկզբին ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը: Տեղ հասնելուն պես հայկական կողմը կրկին կբանակցի ադրբեջանական կողմի հետ, որը, ինչպես ակնկալվում է, կհանձնի զոհվածի դին:
Դիակի ճանաչումը կլինի ավելի ուշ՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո, «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
Սիսակ Գաբրիելյան, Ստեփանակերտից