Մատչելիության հղումներ

ԼՂ կառավարությունը շարունակում է նվիրատվություններ ստանալ


ԼՂ քաղաքաշինության նախարարությունն այսօր Ռուսաստանի Ռոստով քաղաքի հայերի միությունից մեծ քանակությամբ տանիքի թիթեղներ է ստացել։

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը, թիթեղները տրամադրվելու են ադրբեջանական արկակոծումներից տուժած բնակիչներին։ Թադևոսյանը նաև հավելեց, որ տանիքների վերակառուցումը կիրականացնեն նախարարության մասնագետները՝ անվճար։

Նախօրեին նախարարությունը մոտ 4500 քառակուսի մետր թիթեղ էր ստացել նաև Հայաստանի քաղաքաշինության և Շինարարների միության կողմից։

Այս օրերին շարունակվում է նաև հանգանակությունը ԼՂ կառավարության կողմից բացված հաշվեհամարին: Ապրիլի 14-ի դրությամբ արդեն իսկ փոխանցվել է 2,361,578,991 դրամ։

ԼՂ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանի խոսքով, գումարից բացի Կառավարությունը շարունակում է նաև այլ նվիրատվություններ ստանալ։

«Ամսի 11-ից սնունդ էլ չենք ստանում, հիմնականում մեծ քանակությամբ շինանյութ ենք ստանում, տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ, մեքենաներ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Բեգլարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG