Ղրիմի տնտեսական զարգացման նախարարությունը տեղեկացնում է, որ Աբխազիայի էկոնոմիկայի նախարարության հետ «Փոխըմբռնման և համագործակցության հուշագիր» է ստորագրել:
Ըստ այդ հուշագրի՝ կողմերը պետք է համագործակցեն սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ասպարեզներում: Ղրիմի տնտեսական զարգացման նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, Ղրիմի և Աբխազիայի կառավարությունները պետք է տեղեկատվություն փոխանակեն տնտեսական, սոցիալական, տնտեսական զարգացման և ներքին առևտրի հետ կապված հարցերի վերաբերյալ: «Նման համագործակցությունը ստեղծում է բարենպաստ պայմաններ՝ երկու երկրների տնտեսական կապերի համար»,- նշված է փաստաթղթում:
Հուշագիրը ստորագրել են Ղրիմի տնտեսական զարգացման նախարար Վալենտին Դեմիդովը և Աբխազիայի էկոնոմիկայի նախարար Ադգուր Արջինբանը: Ըստ Ղրիմի տնտեսական զարգացման նախարարության, հուշագիրը ստորագրվել է Յալթայի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում: Փորձագետները նկատում են, որ հուշագրի ստորագրումը ենթադրում է Աբխազիայի և Ղրիմի՝ առավել սերտ համագործակցության վերաբերյալ նոր փաստաթղթի ստորագրում:
2008 թվականի օգոստոսի 8-ի գիշերը Վրաստանի տարածք ներխուժելուց հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը: Միջազգաին քրեական դատարանն այժմ քննում է Վրասանի տարածքում Ռուսաստանի իրականացրած ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերը:
Կրեմլը Ղրիմի անկախությունը ճանաչեց 2014 թվականի մարտին: Ուկրաինայի Գերագույն Ռադան 2014 թվականի փետրվարի 20-ին դատապարտել էր Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման քայլը:
Եվրամիությունը և Միացյալ Նահանգները նույնպես դատապարտել էին Ղրիմը բռնակցելու՝ Ռուսաստանի գործողություները: «Հարևան երկրներում ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը տասնամյակներով դիտավորյալ ստեղծել է անկայունության գոտիներ: Դրանք են՝ Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա, Ղրիմ և Դոնբաս», - 2015 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ պնդելով, թե դրանք բոլորը «ձգձգված հակամարտություններ են, որոնք հովանավորում է Ռուսաստանը»: