Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը և հետագա քայլերը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:
Քննարկված հարցերի առնչությամբ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել: