Մատչելիության հղումներ

Ռոհանի․ Իրանը պատրաստ է դառնալ Թուրքիայի էներգետիկ անվտանգության երաշխավորը


Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումը ԻՀԿ գագաթնաժողովի շրջանակում, Ստամբուլ, 14-ը ապրիլի, 2016թ․
Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումը ԻՀԿ գագաթնաժողովի շրջանակում, Ստամբուլ, 14-ը ապրիլի, 2016թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին այսօր Անկարայում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի նախագահի նստավայրում Իրանի նախագահը զինվորականներին ողջունել է թուրքերեն լեզվով:

Երկու երկրների ղեկավարների հանդիպման առանցքում էին տարածաշրջանային խնդիրները, երեկ ավարտված Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովը, որի փակման արարողությունը, ի դեպ, բոյկոտել է Ռոհանին:

Իրանը պատրաստ է լինել Թուրքիայի էներգետիկ անվտանգության երաշխավորը և ամբողջությամբ բավարարել գազի պահանջարկը, Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ մասնավորապես հայտարարել է Հասան Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG