Մատչելիության հղումներ

Դեսպանատների ռազմական կցորդներին են ներկայացվել ադրբեջանական խոցված ուղղաթիռում հայտնաբերված փաստաթղթերը


Ապրիլի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է առկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում, նշվել է, որ վերջին օրերին թե՛ շփման գծում, թե՛ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում արձանագրվում են միջադեպեր և կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության խախտումներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է զոհեր:

Ռազմական կցորդներին են ներկայացվել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը, որոնք, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, ապացուցում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես մշակել էր լայնածավալ ռազմական գործողության պլան: «Մարտական փաստաթղթերը հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով մարտ ամսվա վերջին օրերի Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր մարտական թռիչքների ընթացքում», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG